Երկրպագուները ՊՍԺ-ի և Ռեալի ֆուտբոլիստներից խորհրդանշական հավաքական են կազմել

92

Իսպանական «Marca» պարբերականը ֆուտբոլային երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել` առաջարկելով խառը թիմ կազմել Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից:

Խաղային յուրաքանչյուր դիրքի համար երկրպագուներին առաջարկվել է ընտրել թիմերից մեկի հիմնական կազմի խաղացողի:

Հետաքրքրական է, որ վերջնական թիմում ավելի շատ «Ռեալի» խաղացողներ են ընդգրկվել, այդուհանդերձ` հարձակման եռյակը կազմել են ՊՍԺ-ի խաղացողները:

Այս կերպ, թիմում տեղ չի գտնվել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար: Պաշտպանությունում և կիսապաշտպանությունում երկրպագուները նախապատվությունը տվել են «Ռեալի» խաղացողներին, միակ բացառությունը կազմել է ՊՍԺ-ի պաշտպան Դանիել Ալվեսը:

Հիշեցնենք` «Ռեալն» ու ՊՍԺ-ն միմյանց հետ կմրցեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում: Առաջին հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 14-ին, Մադրիդում:

Загрузка...