Բիթքոինի մայնինգի պատճառով Իսլանդիային էներգետիկ ճգնաժամ է սպառնում

28

Իսլանդական Hitaveita Sudurnesja ընկերության ներկայացուցիչ Յոհան Սիգրբերգսոնը հայտարարել է, որ Իսլանդիան կարող է էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնել բիթքոինի մայնինգի պատճառով: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով BBC-ին:

Նա ընդգծել է, որ ներդրողները շահագրգռված են կղզու տարածքում կրիպտոարտարժույթի մայնինգի համար կենրոնների բացմանը: Նշվում է, որ համապատասխան հայտերը չափազանց շատ եմ:

«Եթե այդ բոլոր ծրագրերն իրականացվեն, մեր էլեկտրաէներգիան չի բավականեցնի»,- ասել է Սիգուրբերգսոնը: Նա նաեւ նշել է, որ այս կենտրոնների էլեկտրաէներգիայի սպառումը 2018 թվականին 840 գիգավատ կկազմի, իսկ Իսլանդիայի ամբողջ բնակչությունը մոտ 700 գիգավատ է սպառում:

Загрузка...