Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

86

Երևանի ավագանու նիստերի ժամանակ այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մի շարք քաղաքացիներ «Բռնությունը չունի արդարացում» և այլ պաստառներով Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են սկսել:

Նրանք համոզված են, որ որևէ մեկը իրավունք չունի բռնություն գործադրելու: Ցուցարարները բարձրաձայն վանկարկումներով մտան Երևանի քաղաքապետարանի շենք՝ բղավելով «բռնապետարան»:

Երևանի քաղաքապետարանից ոստիկանները ուժով դուրս հրավիրեցին բողոքի ակցիա իրականացնողներին: Այս պահին նրանք շարունակում են բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց, սուլոցներով և վանկարկումներով՝ «Տարոնի ստրուկներ», «Քաղաքապետքարան»:

Загрузка...