Երեւանի քաղաքապետարանի դիմաց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամի նկատմամբ կիրառված բռնության դեմ բողոքող քաղաքացիներին ոստիկանները քիչ առաջ հրելով հանեցին քաղաքապետարանից: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի միջանցքում սուլում էին եւ գոռում «բռնապետարան», «քաղաքապետքարան» ՝ այդպիսով ատահայտելով իրենց բողոքը:
Ոստիկանները նրանցից պահանջեցին հեռանալ միջնացքից եւ ազատել քաղաքապետարանի մուտքը, սակայն, ակցիայի մասնակիցները չենթարկվեցին եւ նստեցին միջանցքում: Ոստիկանները նրանց նկատմամբ բռնի ուժ կիրառելով հեռացրին քաղաքապետարանից:
Նյութի աղբյուր՝ news.am
Загрузка...