Դոլարի անկումը շարունակվում է. եվրոն թանկացել է եւս մոտ 1 դրամով

325

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 14-ին, կազմել է 481.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.77 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 594.93 դրամ (աճել է 0.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 668.23 դրամ (նվազել է 1.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.37 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 257.11 դրամ, ոսկի՝ 20,521.88 դրամ, պլատին՝ 15,004.11  դրամ։

Փետրվարի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

Загрузка...