Հենրիխ Մխիթարյան. Ես սիրում եմ խաղալ Օբամեյանգի հետ

230

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ուրախ է դարձյալ հանդես գալ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ նույն թիմում:

«Մենք միասին մարզվելու համար քիչ ժամանակ էինք ունեցել: Օբամեյանգը խաղից երկու օր առաջ միացավ մեզ եւ ընդամենը երկու մարզում ունեցավ: Մտածում էի, որ Դորտմունդից հետո մենք միայն երեւակայությամբ կարող ենք միասին խաղալ, եւ հիմա շատ ուրախ եմ, որ դարձյալ միասին ենք: Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Նա իմ լավագույն ընկերներից եւ ակումբակիցներից է, ում հետ խաղացել եմ երբեւէ: Ես երջանիկ եմ, որ նա այստեղ է: Կարծում եմ, որ ակումբի երկրպագուներն էլ ուրախ են նրան տեսնել «Արսենալի» խաղաշապիկով: Ես սիրում եմ խաղալ նրա հետ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը «Բորուսիայում» խաղացել են 2013-2016 թվականներին:

Загрузка...