Amazon-ը առաջին անգամ կապիտալիզացիայով գերազանցել է Microsoft-ին

245

Amazon առցանց ռիթեյլերը պատմության մեջ առաջին անգամ շուկայական արժեքով առաջ է անցել ՏՏ առաջատար Microsoft-ից՝ զբաղեցնելով երրորդ տեղը Apple-ից եւ Alphabet-ից հետո (Google-ի հոլդինգային ընկերություններից է), այս մասին վկայում են բորսայի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Համաձայն այդ տվյալնների՝ Amazon-ի շուկայական արժեքը կազմել է 702,46 միլիարդ դոլար, իսկ Microsoft-ինը՝ 700,56 միլիարդ դոլար։ Նշենք, որ առաջատարներից  Apple-ի շուկայական արժեքը կազմել է 849,24 միլիարդ դոլար, իսկ Alphabet-ինը 744,73 միլիարդ դոլար։

 Amazon- ը աշխարհի խոշորագույն առցանց ռիթեյլերներից մեկն է: ԱՄՆ-ից բացի, ընկերությունը գործում է Կանադայում, Չինաստանում, Բրազիլիայում, Ճապոնիայում եւ եվրոպական երկրներում: Amazon.com առցանց խանութը գործարկվել է 1995 թ. հուլիսին:
Загрузка...