Պետք է նոր ֆուտբոլային քաղաքականություն ու նոր որակ

148

Օրերս մամուլում տարածում է գտել մի անակնկալ լուր, որը որքան որ անսպասելի է, նույնքան և հաճելիորեն ուրախոցնող։ Խասքը վերաբերում է նրան, որ ՀՕԱԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հնարավոր է, որ մուտք գործի հայկական ֆուտբոլ։ Ըստ թերթերի հայտնած տեղեկության՝ նա կհիմնադրի երկու ֆուտբոլային ակումբ։ Թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ցույց կտա ժամանակը։ Սակայն մեկ բան հստակ է, որ այս նորությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել հասարակության կողմից։ Թերևս ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ մեր երկրում ֆուտբոլը անհուսալի վիճակում է գտնվում։ Իսկ վերջին տարիների պարտությունները ոչ միայն հուսալքող ազդեցություն են թողել մեր հավաքականի խաղի, այլև երկրի առաջնության վրա։ Այստեղ պետք են թարմ ուժեր, պետք է նոր մոտեցում, պետք է նոր ֆուտբոլային քաղաքականություն ու նոր որակ։ Գագիկ Ծառուկյանի նման որոշումն ու նախաձեռնությունը կարող է թե՛ ուղղակի, թե՛ անուղակի կերպով լրացնել հայկական ֆուտբոլում առկա բացերի այս ողջ շղթան։ Սա ենթադրություն չէ, այլ համոզմունք, քանի որ սպորտի հարցում Ծառուկյանը ունի բոլորից տարբեր մոտեցում ու հայրենական սպորտի գլուխն անցնելով կարողացել է մեր երկիրը լրջագույն մրցակից դարձնել սպորտային բոլոր մարզաձևերում ու միջազգային ամենահեղինակավոր հարթակներում՝ մեծամասամբ երկիր հաղթանակներ բերելով։ Հետևաբար՝ լավ ֆուտբոլ ևս կարող ենք ունենալ, եթե Գագիկ Ծառուկյանը այս կերպ նաև զբաղվի իր ֆուտբոլային թիմերով։ Որովհետև, եթե սպորտի ցանկացած ոլորտի հանդեպ ցուցաբերվի նվիրում ու հետևողական աշխատանք տարվի, արդյունքն իրեն ուշացնել չի տա։ Ինչպես որ բազմիցս ապացուցվել է ՀՕԱԿ նախագահի և մեր մարզիկների նման «համագործակցության» արդյունքում։
Հիմա՝ մեր ֆուտբոլի այս ոչ բավարար ու մտահոգիչ ֆոնին նման լուր ենք լսում, մնում է միայն հուսալ, որ այս լուրերը իրականություն են դառնալու, և լինելու են մեր ֆուտբոլը այս լճացումից դուրս բերելու գրավականը։

Загрузка...