Դոլարը շարունակում է թուլանալ. եվրոն հատել է 602 դրամի սահմանագիծը

230

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 16-ին, կազմել է 480.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.36 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 602.52 դրամ (աճել է 1.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 678.03 դրամ (աճել է 1.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.53 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 256.56 դրամ, ոսկի՝ 20,677.34 դրամ, պլատին՝ 15,040.88  դրամ։

Փետրվարի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

Загрузка...