Չոր ու տաք եղանակը շարունակվում է. օդերևութաբանների կանխատեսումները

128

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի։

Հանրապետության տարածքում փետրվարի 16-17-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում փետրվարի 16-17-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

 

Загрузка...