Ամենալավ թուրքը մեռած թուրքն է. հույն նախկին նախարար

260

Հունաստանի նախկին ԱԳ նախարար Թեոդորոս Պանգալոսի հակաթուրքական արտահայտությունը մեծ արձագանք է գտել Հունաստանում եւ Թուրքիայում։

Թուրքական Gazetevatan պարբերականի փոխանցմամբ՝ Հունաստանի նախկին ԱԳ նախարար Թեոդորոս Պանգալոսը մի հեռուստահաղորդման ընթացքում անդրադարձել է Հունաստանի համար խնդիրներին՝ դրանցում շեշտելով «թուրքական մեծ խնդիրը»։

«Մենք ինչքան էլ բարի կամք դրսեւորենք, Թուրքիան մեր հանդեպ թշնամանքից չի հրաժարվում։ Ամենալավ թուրքը մեռած թուրքն է։ Ես դրան հավատում եմ, քանի որ մինչեւ հիմա լավ թուրքի չեմ հանդիպել»,–ասել է Հունաստանի նախկին ԱԳ նախարարը։

Загрузка...