Տորենթների օգտատերերին զգուշացրել են սպառնալիքի մասին

148

Հանրահայտ uTorrent թորենթ հաճախորդի 2 տարբերակներում հայտնաբերվել է ծայրահեղ խոցելիություն, հայտնում է ArsTechnica-ն:

Համակարգի խնդիրները հայտնաբերել են Google Project Zero ընկերության մասնագետները: Փորձագետների տեղեկություններով՝ խոցելիությունը հաքերներին թույլ է տալիս հասանելիություն ստանալ բեռնվող ֆայլերին եւ բեռնումների պատմությանը: Ըստ որում՝ ցանկացած կայք, որը օգտատերը հաճախել է, կարող է վերահսկել uTorrent առանցքային գործառույթները:

Մասնագետները շեշտում են, որ առավելագույն սպառնալիք են ներկայացնում վնասատու էջերը, որոնք իրենց տերերին հնարավորություն են տալիս վիրուսները բեռնել Windows-ի ավտոբեռնման թղթապանակի մեջ:

uTorrent-ի մշակողները հայտարարել են, որ վտանգավոր խոցելիությունը շտկվել է  անհատական համակարգիչների համար ծրագրի բետա տարբերակում, սակայն համընդհանուր հասանելի թարմացումը միայն մի քանի օր հետո կհայտնվի:

 

Загрузка...