Աշոտ Աղաբաբյանի խոսքերը ծիծաղ են հարուցում

283
Այսօր «Հրապարակ» օրաթերթում հրապարակված էր մի նյութ, որտեղ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ հայտնի իր Բուռնաշ մականվամբ, փորձել է խոսել հայասատանյան օրենսդիր մարմի ու քաղաքական ուժերի այս կամ այն հարցի վերաբերյալ գործունության ու դիրքորոշումների մասին մեկնաբանություններ անել։ Այս նյութը մի կողմից առիթ է տալիս մտածելու, թե այ Բուռնաշ, երբ դու նստած էիր խորհրդարանում, ինչու կարծիքդ չէիր հայտնում կամ մի բան անում, և մոյւս կողմից էլ՝ ինչու ես հիմա քիթդ մտցնում այնտեղ, որտեղ քեզ համար հասու բաներ չկան։ Խոսքը այն մասին է, որ վերոնշյալ թերթում, որտեղ խոսվում է ռեյտինգային ընտրակարգի մասին, որի վերացման առաջարկով հանդես են եկել Ազգայի ժողավի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։ Ընտրական համակարգի խնդրահարույց այս տեսակը ունի բազմաթիվ բաց ու թերի կողմեր, ինչի մասին վկայեցին 2017 թվականի ընտրությունները, երբ կուսակցական ու ծրագրային պայքարը դուրս եկավ վերահսկողությունից ու վերածվեց անձերի մեջ պայքարի՝ ընդ որում խորհրդարան անցան այն թեկնածուները, ովքեր վայելում էին «քուչի տղերքի» «պոդերժկան»։ «Ծառուկյան» դաշինքի՝ այս հարցի շուրջ բացասական դիրքորոշում ունենալու առանցքային պատճառներից մեկն էլ հենց այս երևույթի դրսևորումն էր, որի մասին խոսեց անգամ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ վերոնշյալ նույն պարզ բառերով որակելով ընտրական համակարգի այս տեսակը։ Կարծես թե ամեն բան բարզ է, բայց արի ու տես, որ կան որոշ ուշ հասկացողներ, ովքեր կամ իսկապես չեն ընկալել ասվածի իմաստը կամ էլ միտումնավոր խեղաթյուրել են փորձելով՝ հոգի տալով «քուչի տղերքի» համար՝ նրանց տեսակը համարելով բարձրագույն արժեք ու հայի բացառիկ տեսակ։ Ուղղակի ծիծաղելի ու ինչ-որ տեղ էլ զազրելի է, որ Բուռնաշի նմանը իրեն խցկում է այնտեղ, որտեղ մեղմ ասած իրեն չեն սպասում, ու մեկը պետք է նրան հասկացնի, որ ինքն արդեն վաղուց քայքայված քաղաքական դիակ է։

 

Загрузка...