Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

229

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է 480.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.06 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 591.51 դրամ (աճել է 0.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.20 դրամ (աճել է 3.83 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.52 դրամ (աճել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 254.43 դրամ, ոսկի՝ 20,526.48 դրամ, պլատին՝ 15,298.09  դրամ։

Փետրվարի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

 

Загрузка...