Օմսկի բնակիչները «զանգվածային կերպով» Հայաստան են արտագաղթում

524

Օմսկի բնակիչներն, ավելի լավ կյանք փնտրելով, մեկնում են այնտեղ, ուր բարձր վարձատրվող աշխատանք կա, աշխատանքային աճի հեռանկարներ և սոցիալական ենթակառուցվածքներ։

Հայաստանը ներառվեց այն ուղղությունների առաջին եռյակում, ուր գաղթում են Ռուսաստանի Օմսկի շրջանի բնակիչները, հայտնում է NewsOmsk.ru տեղի պարբերականը` հղում անելով շրջանային վիճակագրական ծառայության տվյալներին։

Պաշտոնական տվյալներով` 2017 թվականին Օմսկի շրջանից մեկնածների թիվը կազմել է 63 935 մարդ, ժամանածներինը` 54 082։ Ամենից շատ Ղազախստան (4 721 մարդ), Ուկրաինա (696 մարդ) և Հայաստան (323 մարդ) են մեկնել։

«Նրանք կազմում են արտերկրում բնակություն հաստատած Օսմկի բոլոր բնակիչների երեք չորրորդը», – նշում է պարբերականը։

Բացի այդ, 21 մարդ գաղթել է Վիետնամ, 27–ը` Վրաստան, 11–ը` Կանադա, 81–ը` Չինաստան, 20–ը` ԱՄՆ, 320–ը` Գերմանիա։

Նշվում է, որ Օմսկի բնակիչների բնակության վայրը փոխելու հիմնական մոտիվներից են ավելի բարձր վարձատրվող աշխատանքի տեղավորվելու հնարավորությունն է, որը կհամապատասխանի ստացած մասնագիտական կրթությանն ու որակավորմանը, աճը կարիերայում, բարձր կրթություն ստանալը։

Նյութի աղբյուրը՝ https://armeniasputnik.am/

 

Загрузка...