Մոսկվայից Աստրախան թռչող ինքնաթիռն ուղևորուհու մահվան պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում

262

«Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Մոսկվայից Աստրախան էր թռչում, հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում՝ տարեց ուղևորուհու մահվան պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Վոլգոգրադի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը հղումով

«Փետրվարի 24-ի գիշերը Վոլգոգրադում հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվա-Աստրախան թռիչքն իրականացնող ինքնաթիռը: Պատճառը 1927թ. ծնված կնոջ մահն է եղել: Նրան ուղեկցում էին հարազատները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կինը տառապում էր լուրջ հիվանդությունից:

Загрузка...