Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Ալբանիայի նկատմամբ

198

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլի Բ ենթախմբում Հայաստանի ընտրանին ԿԱ ՊԵԿ մարզադահլիճում ուժերը չափեց Ալբանիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց ընդհանուր 84:65 հաշվով:

Խաղը հիմնականում անցավ մեր հավաքականի առավելությամբ` երկրպագուների բուռն աջակցության ներքո:

Մեր ընտրանին ուժեղ էր մրցակցից բոլոր քառորդներում` 22:20, 19:10, 24:21, 19:14: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալին Հեսը, ով վաստակեց 21 միավոր:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը 5 միավորով գլխավորեց կրկին դարձավ խմբի առաջատարը` շրջանցելով 4 միավոր ունեցող Դանիային:

Նշենք, որ Նիկշա Բավցևիչի գլխավորած հավաքականը մեկնարկային տուրում 80:63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում զիջել Դանիային 71:78 հաշվով:

Նշենք, որ հաջորդ տուրում Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Դանիային: Հանդիպումը կկայանա հունիսի 28-ին:

Հիշեցնենք, որ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճելու ենթախմբերում 1-ին հորիզոնականները գրաված թիմերը և 2-րդ տեղում հայտնված թիմերի շարքում լավագույն ցուցանիշը ունեցող հավաքականը:

Загрузка...