Հենց որ դու զոհվես, քո դիակը դրոշով ենք փաթաթելու․ Էրդողանը՝ փոքրիկ աղջկան

243

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն ուղղված փոքրիկ աղջկան Թուրքիայում մեծ արձագանք են գտել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Մարաշ քաղաքում հանրահավաքի ժամանակ հարթակ է կանչել զինվորականի հագուստով փոքրիկ աղջկա եւ ասել․ «Եթե նա էլ պատերազմի ժամանակ զոհվի, նրա դիակն էլ Թուրքիայի դրոշով կփաթաթենք։ Աղջիկ ջան, դու ամեն ինչ պատրա՞ստ ես»։ Այս հարցին աղջիկը դրական է պատասխանել, իսկ հավաքվածները ծափահարել են։

Սոցկայքերի թուրք օգտատերերը վրդոված են, քանի որ Էրդողանը մատղաշ աղջկան արդեն զոհում է հանուն իր վարկանիշի։

Загрузка...