Տղամարդը սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

147

Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 27-ին, ժամը 14:54-ին ահազանգ է ստացել, որ միջին տարիքի տղամարդն անցել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Նախնական տվյալով` տղամարդու կինն ու եղբայրը նույնպես դեպքի վայրում են և զրուցում են տղամարդու հետ:

Загрузка...