Բիթքոինն արժեւորվում է կրիպտոարժույթների բորսաների վերաբերյալ նորությունների ֆոնին

137

Կրիպտոարժույթ բիթքոինը (bitcoin) երեքշաբթի տեղի ունեցող սակարկությունների ընթացքում թանկանում է՝ մնալով 10 հազար դոլարից բարձր նիշում, թրեյդերները հետեւում են համաշխարհային կրիպտոբորսաների մասին նորություններին, վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տեղեկություններով՝ բիթքոինը թանկացել է 6,68 տոկոսով՝ հասնելով մինչեւ 10,37 հազար դոլարի: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինն աճել է 6,85 տոկոսով՝ հասնելով մինչեւ 10,3 հազար դոլարի, GDAX-ում՝ 6,32 տոկոսով, մինչեւ 10,29 հազար դոլար: Դրա հետ մեկտեղ, Coindesk պորտալի տվյալներով՝ բիթքոինն աննշան էժանացել է 0,02 տոկոսով՝ հասնելով մինչեւ 10,31 հազար դոլարի:

Ինչ վերաբերում է այլընտրանքային կրիպտոարժույթներին, ապա Ethereum-ը թանկացել է 2,59 տոկոսով, մինչեւ 876,23 դոլար, Ripple-ն՝ 2,26 տոկոսով, մինչեւ 0,953 դոլար, Bitcoin Cash-ը՝ 6,11 տոկոսով, մինչեւ 1,248 հազար դոլար: Կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան, CoinMarketCap-ի տվյալներով, այս պահին կազմում է 450,88 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 39 տոկոսը:

Загрузка...