Ղեկավարներին խոստացված յուղալի պատառը՝ տենդեր շահելու գրավական

154

Ինչպես սովորաբար ” տենդերի մրցույթ” ասվասը ոչ թե գներին ու արդյունավետ տարբերակներ առաջարկող ընկերությունների օգտին է ավարտվում, այլ նրա, թե ում է “համակրում” տվյալ կազմակերպության ղեկավարները։ Իսկ նրանց խոստացված յուղալի պատառը մրցույթի հաղթանակի գրավականն է։ Այս տենդերը հայտարարվել է ռուսական սահմանապահ զորքերի в/ч 2089 զորամասին կարագ մատակարարելու համար: Ար-Բե ընկերությունը ամենից շահավետ պայմաններ առաջարկողն է եղել։ Եվ ենթադրվում էր, որ փետրվարի 19-ին կայանալիք մրցույթում պետք է հենց այս կազմակերպությունը շահեր տենդերը։
Սակայն, ինչպես ասվում է, ընդամենը մեկ օր առաջ «անհայտ անձինք» Ար-Բե ընկերության անունից կեղծ նամակ են ներակայացրել ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի համապատասխան բաժին, և Ար-Բե ընկերությունը իր կողմից մատակարարվելիք կարագի գինը փոխել է՝ բարձրացնելով այն՝ 3390-5325 դրամ: Ստացվում է կեղծ դիմումի հիման վրա 40 տոննա կարագի համար ընդհանուր գինը 135 միլիոն 600 հազար դրամից դարձել է 213 միլիոն դրամ, և հենց այս կազմակերպությունն է շահել տենդերը։ Այս կեղծարարության հետևից երևում են ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ Ալեքսանդր Միխեևի ականջները, որը ձեռքերն է շփում՝ կարագից էլ ավելի յուղալի պատառը վայելելու ակնկալիքով։
Եվ ուրեմն՝ աշտոնական դիրքի չարաշահում, կեղծ փաստաթղթերի կազմում, իրադարձությունների նենգափոխում և արդյունքում շահված տենդեր։ Ահա այն ամենը, ինչ թաքնված է այս մութ պատմության հիմքում, պատմություն, որը ոչ միայն բարոյական նորմերի խախտում է, այլև իրավախախտումներ մի ամբողջ տրցակ է ու ենթադրում համապատսխան պատիժ։ Հույս ունենաք, որ այն չի ուշանա և այս բացահայտումով կկանխվեն բազմաթիվ նման խարդախություններ։

Կից նյութն այստեղ՝ http://orer.am/?p=337874&l=am

Загрузка...