Մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխեց մարտի 17

141

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի մարտի 17-ը: «Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ չորս օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել, հատկապես` տնտեսվարողների գործունեությանը»,- ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ նախագահին, Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և առաջարկեց Կենտրոնական բանկի նախագահին` մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով բոլոր մաքսատներում սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներով սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն, նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, ինչպես նաև` ապահովել մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորությունը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վստահեցրեց, որ այդ օրերին առևտրային բանկերը կաշխատեն։

Загрузка...