Բացահայտված խայտառակություն, որի մասին արդեն խոսում է անգամ ռուսական մամուլը

275

Երեկ հայկական մամուլում հրապարակվեց մի նյութ, որը բարձրաձայնում էր հերթական կեղծարարության արդյունքում «գնված» տենդերի մասին։ Գուցե զարմանալի ու աղմկահարույց չլիներ այս երևույթը ու դրա մասին այսպես չսկսեին խոսել, եթե խոսքը գնար սովարական դեպքի մասին, ի վերջո նմանօրինակ դեպքերը ունեն տարածված բնույթ, և տենդերներ շահելու ընդհատակյա ճանապարհները ոչ մեկի համար էլ գաղտնիք չեն։ Սակայն այս դեպքը աչքի է զարնում այն առումով, որ վերջինս բավականին պրոեկցված է։ Այս ամենին խառնված են ոչ միայն մրցույթին մասնակից կազմակերպույուններ, այլև հարևան երկրի սահմանապահ զորքերի հրամանատարներ։
Մասնավորեցնելով խոսքը՝ ասենք, որ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից վերջերս հայտարարվել էր մրցույթ՝ в/ч 2089 զորամասին կարագ մատակարարելու համար: Հայաստանյան «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և բելոռուսական պետական մարմինների կողմից դիմնադրված «Ար-Բե» ընկերությունը հայտ է ներկյացրել 40 տոննա կարագ մատակարարելու համար։ Ըստ այդ հայտի՝ 1 կգ կարագը կմատակարարվի 3390 դրամ արժեքով, իսկ ընդհանուր գումարը կազմել է 135 միլիոն 600 հազար դրամ: Ընդհանուր առմամբ լավագույն գինը առաջարկվել է հենց վերոնշյալ կազմակերպության կողմից և հաղթելու հավանականությունը մեծ է հենց նրա համար, քանի որ չափանիշներն այդպես են պահանջում։ Մրցույթը պետք է եզրափակվեր փետրվարի 19-ին, բայց արի ու տես, որ «ներսի մարդկանց» օժանդակությամբ և ինչպես տարածված նյութում է նշվում՝ «անհայտ անձանց» ջանքերով կեղծ փաստաթուղթ են ներկայացրել սահմանապահ զորքի համպատասխան հարցերով զբաղվորղներին։ Վերջինս «Ար-Բե» ընկերության 213 միլիոն դրամ անունից ներկայանալով՝ մատակարարման բոլորովին այլ թվեր են ներկայացվել, որի արդյունքում վերջնական գումարը 135 միլիոն 600 հազար դրամի փոխարեն կազմել է 213 միլիոն դրամ։ Այսօրինակ զեղծարարության շնորհիվ տենդերը շահել է բոլորովին այլ կազմակերպություն, որը, ըստ հայկական ու ռուսական աղբյուրների, «փոխշահավետ-համագործակցության» մեջ է գտնվում նույն այդ ռազմաբազայի հրամանատար գեներալ Ալեքսանդր Միխեևի հետ։ Պրոյեկցիայի ճառագայթները հենց այս կետում էլ հատվում են ու բացահայտում են իրար հետ շղթայված մի քանի այլ դեպքերի, որոնք ոչ միայն միջազգային խայտառակություն կարելի է անվանել, այլև քրեորեն հետապնդելի է։ Հետևաբար պետք է վարականգնվի «Ար-Բե» ընկերությանը հասցված վնասը, այլև տեղի ունեցած օրինախախտումների համար պետք է պատասխանատվություն կրեն բոլոր մեղավորները։

Կից նյութն այստեղ՝ http://moscow24.net/?p=15424&l=ru%2F

Загрузка...