Այս նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ամբողջ բժշկական համակարգը կաթվածահար է եղել

452

Այս նոր օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ամբողջ բժշկական համակարգը կաթվածահար է եղել: Նույնիսկ հակաբիոտիկ չենք կարողանում նշանակել առանց դեղատոմսի: Դեղատոմսում պետք է գրված լինի ոչ միայն դեղամիջոցի անվանումը, այլ նույնիսկ ազդող նյութը: Եվ պարտադիր պետք է նշվի, թե ինչ միջամտության համար է նշանակվում տվյալ դեղը: Ինձ ասացին, որ կնիքը պարտադիր չէ, անհրաժեշտ է միայն բժշկի ստորագրւթյւնը: Հիմա հարց. չեք կարծո՞ւմ, որ բժշկական ոլորտը վերածվելու է ծանոթ-բարեկամ հարաբերությունների և ամենավատը, ինչ կարող է կատարվել բժշկի հետ, դա վերածել բժշկությունը շուկայի: Դուք կարծում եք, որ չե՞ն գտնվի բժիշկներ, որոնք կսկսեն դեղատոմսեր վաճառել՝ լինի դա կնիքով, միայն ստորագրությամբ կամ նույնիսկ ծանոթ-բարեկամների համար․ կսկսվի դեղատոմս դուրս գրելու մարաթոնը: Ո՞րն ա ստեղ ճիշտը: Ինչի՞ համար բարդացնել էս առանց էդ էլ դժվար կյանքը: Ինչի՞ ենք վերադառնում 1991 թվական: Հարցին նայենք երկու կողմից․ ո՛չ պացիենտին է դա հարմար, ո՛չ էլ բժշկին: Բժիշկը մարդ բուժելու փոխարեն պետք է առնվազն 10 րոպե ժամանակ ծախսի դեղատոմս դուրս գրելու վրա: Իսկ պացիենտը ստիպված պետք է գումար ծախսի, որպեսզի դեղատոմս ստանա, կամ էլ ուղղակի էժանով դեղատոմս վաճառի: Լավ, բա հետո…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/inna.gazazyan/posts/1718235058233962

Загрузка...