Ինչո՞ւ է քաղցկեղից մահացությունների քանակով Հայաստանը զբաղեցնում 1-ին հորիզոնականը

321

Համացանցում պտտվում է մի նյութ, որտեղ քաղցկեղից մահացությունների քանակով Հայաստանը զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Նյութը շատ վստահելի աղբյուրից է, և ինչքան էլ ցավալի լինի, դա իրողություն է: Բնականաբար, ինձ հետաքրքրեց պատճառը: Կան շատ մեկնաբանություններ և կարծիքներ՝ էկոլոգիա, ծանր սոցիալական վիճակ, վատ բժշկություն…
Գտա նյութի օրիգինալը և նայեցի ամբողջ ցուցակը, որովհետև նման հետևություններ անելու համար նախ և առաջ անհրաժեշտ է նայել, թե որ պետություններում է ամենացածր ցուցանիշը:
Գաբոն, Նիգերիա, Օման, Սաուդյան Արաբիա… Կարծում եմ` չեք մտածում, որ նման երկրներում ավելի լավ էկոլոգիա, սոցիալական վիճակ և բժշկություն կա:
Բա ինչո՞ւմն է բանը:
Սկսեցի ուսումնասիրել վերևի և ներքևի հորիզոնականների այն պետությունները, որտեղ եղել եմ։
Մահացության բարձր ցուցանիշ՝ Հայաստան, Լեհաստան, Սերբիա, Ռուսաստան, Դանիա, Ղազախստան, Հոլանդիա…
Ցածր ցուցանիշ՝ Օման, Բահրեյն, Քաթար, Շվեցարիա…
Կարծես թե ոչ մի ընդհանրություն, շատ խառը պետություններ:
Կա մի բայց: Լինելով բոլոր այս պետություններում՝ անձամբ կարող եմ նշել մի հստակ տարբերություն՝ հոգեբանական վիճակ: Վերին հորիզոնականների պետություններում մարդիկ շատ քաղաքականացված են, խառն են, մտամոլոր, ագրեսիվ (համեմատական կարգով, տարբեր տեղեր՝ մի քիչ շատ, մի քիչ քիչ), հավատի պակաս ա զգացվում, իսկ ցածր ցուցանիշ ունեցող երկրներում մարդիկ շատ հանգիստ են, խաղաղություն ես զգում իրենց հետ շփվելիս, գոհ են իրենց կյանքից, հավատով լի…
Հեռու մնացեք ցանկացած լարված իրավիճակից, եղեք ներողամիտ և բարի դիմացինի նկատմամբ և հեռու կլինեք շատ ու շատ հիվանդություններից:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1815798678722014&id=100008756970592

Загрузка...