ԱՄՆ–ն դժգոհ է Ադրբեջանի պահվածքից

286

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շատ դժգոհ է Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակից։ Այս մասին հայտարարել է  USAID բյուրոյի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով համակարգողի տեղակալ Բրոք Բիրմանը, փոխանցում է haqqin.az–ը։

«Մեծ ափսոսանքով պետք է նշեմ, որ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ես ոչ մի առաջընթաց չեմ տեսել ադրբեջանական կողմից՝ մեզ հետ երկկողմ կառուցողական համագործակցություն հաստատելու ուղղությամբ»,-ընգծել է Բիրմանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, Ադրբեջանն ու USAID-ը երկար տարիներ համագործակցել են, սակայն «վերջին տարիներին առաջ են եկել կառուցողական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը խոչընդոտող որոշակի նրբություններ»:

«Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ մենք հույս են հայտնել, որ մեր համագործակցության զարգացման խոչընդոտները կվերացվեն: Սակայն մեր ակնկալիքները չարդարացվան: Մենք այդ ուղղությամբ ոչ մի առաջընթաց չենք զգացել ադրբեջանական կողմից», – ասել է Բ. Բիրմանը:

Նա ընդգծել է, որ էներգետիկ ոլորտում Բաքվի հետ երկկողմ համագործակցության հեռանկարներ չի տեսնում:

 

Загрузка...