Երբ է անհրաժեշտ մասնագետի դիմել. նյարդային խանգարման 16 նշան

209

Անցյալում «նյարդային խանգարում» տերմինն օգտագործվում էր հոգեկան հիվանդությունների լայն սպեկտրը նշելու համար, սակայն ժամանակակից բժշկության մեջ այդպիսի «ախտորոշում» այլեւս չկա: Չնայած դրան, այսպես կոչված, «նյարդային խանգարումը» մի շարք հոգեկան խանգարումների նշանն է, ինչպիսին են՝ դեպրեսիան, տագնապային խանգարումը եւ հետվնասվածքային սթրեսային խանգարումը (ՀՎՍԽ):

Մասնագետներն առանձնացնում են 16 ընդհանուր ախտանիշ, որոնք տիպական են նյարդային խանգարման համար.

  • անհանգստության զգացում, դեպրեսիա, լալկանություն կամ գրգռվածություն,
  • անօգնականության, անհուսության զգացում,
  • ցածր ինքնագնահատական,
  • սովորական սոցիալական վիճակներից խուսափելու ցանկություն,
  • քնի հետ կապված խնդիրներ՝ անքնություն կամ քնկոտություն,
  • ոչ առողջ սովորությունների ձգտում եւ հիգիենայի հետ կապված խնդիրներ,
  • կենտրոնանալու եւ հիշողության դժվարություններ,
  • զգայական կամ ֆիզիկական ուժասպառություն՝ հաճախ առանց պատճառի,
  • մոտիվացիայի եւ կյանքի նկատմամբ հետաքրքրության բացակայություն,
  • իրերից հաճույք կամ բավարարվածություն ստանալու անընդունակություն, որոնք նախկինում ուրախություն կամ բավարարվածություն են պատճառել,
  • անբացատրելի ցավեր եւ ընդհանուր տկարություն,
  • դժվարություններ մյուս մարդկանց հետ շփվելիս,
  • ինքնասպանության կամ ինքնավնասման մտքեր,
  • սեքսի նկատմամբ հետաքրքրության բացակայություն,
  • վախեցնող հիշողություններ, գիշերային մղձավանջեր, խուճապային հարձակումներ:

Մի քանի՝ հատուկ ծանր դեպքերում այս ախտանիշներին կարող են միանալ նաեւ հալյուցինացիաները, պարանոյան եւ զառանցանքը:

Այս ախտանիշների դեպքում խորհուրդ է տրվում մասնագետի դիմել, որը կօգնի որոշել, թե այնուհետեւ ինչ անել, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է գրագետ բուժում ընտրել:

Загрузка...