Մամուլի հրապարակնումները տանում են հանցանքի բացահայտման հետքերով

148

Նախ հայկական, հետո նաև ռուսալեզու մամուլում օրերս հրապարակվեց մի նյութ, որը բացահայտում էր հերթական ստվերոտ պատմությունը՝ կապված տենդերների մրցույթի և դրա արդյունքների կեղծման հետ։ Ռուսական սահմանապահ զորքերի կողմից հայտարարված տենդերի համար, որը արվում էր ռազմաբազային կարագ մատակարարելու համար, հայտ ներկայացրած կազմակերպություններից լավագույն գին առաջարկել էր հայ-բելառուսական «Ար-Բե» ընկերությունը։ Վերջինս պահանջվող 40 տոննա կարագը մատակարարելու համար 1 կգի համար առաջարկել էր 3390 դրամ արժեք, իսկ ընդհանուր գումարը պետք է կազմեր 135 միլիոն 600 հազար դրամ: Նման գին ոչ մի կազմակերպություն չէր առաջարկել։ Հետևաբար առողջ մրացակցության սկզբունքները ենթադրում են, որ տենդերային մրցույթի հաղթողը հենց «Ար-Բե» ընկերությունը պետք լիներ՝ ամենից լավ պայմաններ առաջարկողը։ Բայց այս մրցույթը, պարզվում է, ոչ միայն հեռու էր առողջ կոչվելուց, այլև ավելին՝ այս հարցում մի շարք օրինազանցություններ են թույլ տրվել։
Հայտարարված տենդերի հաղթողի անունը պետք է որոշվեր փետրվարի 19-ին: Սակայն համաձայն հրապարակումների՝ զորամասի բարձրագույն հրամանատարությունը ջանք ու եռանդ չի խնայել՝ իր նախընտրելի ընկերությանը տենդերը տալու համար։ Նույն այս հրապարակումների հետքերով գնալով՝ պարզվում է, որ գեներալ Ալեքսանդր Միխեևն է, ով այդ ժամանակահատվածում արձակուրդում էր գտնվում, փոխանակ հետևողական լիներ ՌԴ սահմանապահ զինվորների խնդիրների հրցում, ամեն կերպ միջնորդել է տենդերի հաղթողի զարտուղի ճանապարհներով որոշման գործընթացին։ Կեղծ նամակ կազմելով ու բոլորովին այլ թվեր ներկայացնելով «Ար-Բե» ընկերության անունից՝ նրանք հասել են իրենց նախընտրած թեկնածույի հաղթանակին։ «Ար-Բե» ընկերությունը, սակայն, չի հանդուրժելու այս կեղծիը և հետամուտ է լինելու խնդրի օրինական լուծմանը։ Այս հարցով «Ար-Բե»-ի ներկայացուցիչները անգամ դիմել են զինվորական դատախազություն և պատրաստ են խնդրի լուծմանը հասնելու համար դիմել նաև Ռուսաստանի Դաշնության կառավարություն՝ նման ապօրինությունները կանխելու համար։
Ինչևէ, հետևենք մամուլի հաջորդիվ արվող հրապարակումներին և հուսնք, որ հանցանքը մինչև վերջ կբացահայտվի։

Загрузка...