Microsoft-ը համակարգիչ կնվիրի աֆրիկացի ուսուցչին. նա գրատախտակի վրա Word-ի պատուհան է նկարել

172

Փետրվարի վերջին սոցցանցերով տարածվել են ինֆորմատիկայի ուսուցիչ Ռիչարդ Ակոտոյի լուսանկարները, ով դասավանդում է Գանայի գյուղերից մեկում։ Քանի որ աշակերտները համակարգչի հնարավորություն չունեն, աֆրիկացին ստիպված է եղել գրատախտակի վրա մանրամասն նկարել Microsoft Word–ի պատճենը՝ գունավոր կավիճով։

Ուսուցիչը հանրաճանաչ է դարձել համացանցում, այդ պատճառով էլ Facebook-ի օգտատերերը նրան գումար և տեխնիկա են առաջարկել դպրոցի համար։ Microsoft ընկերությունը նույնպես անտարբեր չի մնացել։ Ամերիկյան հսկան խոստացել է Ակոտոյին համակարգիչ ուղարկել և հասանելիություն տալ կրթական ծրագրերին ։

Լիակատար ուսուցման համար գյուղը հիսուն համակարգչի կարիք ունի։ Ուսուցիչն ընդունել է առաջարկը, սակայն ավելացրել է, որ մեկ համակարգիչը շատ բան չի փոխի։ Ակոտոյի հիմնական խնդիրը աշակերտներին ինֆորմատիկայի ազգային քննությանը պատրաստելն է, որտեղ հարուստ քաղաքների և գյուղերի երեխաները միևնույն առաջադրանքներն են ստանում։

Загрузка...