Պարզվում է, որ ՀՀ ռուսական զորքերում բոլոր տենդերների հաղթողները որոշվում են մութ գործարքներով

323

Արդեն վաղուց դադարել ենք զարմանալ զարտուղի ճանապարհներով ձեռք բերված տենդերների մասին պատմություններից, որոնց արդյունքում կատարելիք աշխատանքի կամ սպասարկման որակն հետին պլան է մղվում և առաջին պլանում է հայտնվում դրանից օգուտ քաղող անհատների շահերը։ Վերջերս, սակայն, համացանցում հայտնվեց տենդերի մասին մի դեպք, որը կդժվարանամ հերթականներից մեկը կոչել։ Խարդախությամբ գնված տենդերի մրցույթի հանգուցալուծման այս դեպքը աննապադեպ է այնքանով, որ գործ ունենք միջազգային սկանդալի վերածվելու հավակնություն ունեցող նախադեպի հետ և դրանով էլ իր բարձրացրած աղմուկով ցնցել է համացանցը։
Դեպքի մասին մանրամասներ հայտնելով՝ նշենք, որ հայ-բելառուսական «Ար-Բե» ընկերությունը 2018 փետրվարի 16-ին հայտ է ներակայցրել՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի կողմից հայտարարված տենդերին մասնակցելու համար, որպեսզի դառնա ռուսական в/ч 2089 զորամասին կարագի մատակարարը: Ըստ ներկայցված հայտի՝ 40 տոննա կարագ մատակարարելու համար ընդհանուր գումարը պետք է կազմեր 135 միլիոն 600 հազար դրամ՝ 1 կիլոգրամը՝ 3390 դրամ արժեքով։ Հայ-բելոռուսական ընյկերության կողմից հայտարարված այս գինը ամենից լավ տարբերակն էր և ուներ մրցույթը հաղթելու բոլոր հնարավորությունները, եթե մինչ մրցույթի հաղթողի որոշելու օրը՝ փետրվարի 19-ը չնենգափոխվեին փաստերը։ Ինչը և տեղի ունեցավ։ «Ար-Բե» ընկերության անունից մեկ այլ հայտ-նամակ ներկայացվեց ռուսական ռազմաբազա, որը կեղծ էր թե՛ իր ուղարկվող կազմակերպության անվան մասով, թե՛ այնտեղ ներկայացված գների։ Բոլորովին այլ՝ բարձր գներ պարունակող երկրոդ նամակը որպես հիմք դիտարկելով՝ տենդերի մրցույթում հաղթեց մեկ այլ կազմակերպություն, որը ինչպես հետո պարզվեց «բարիդրացիական» հարաբերությունների մեջ էր զորամասի ղեկավարության հետ։ Կեղծարարության սլաքները ուղղվեցին դեպի ռուս գեներալ Ալեքսանդր Միխեևի կողմը, ով թեև այդ պահին, ասում են, գտնվում էր արձակուրդում, սակայն գործուն մասնակցություն է ունեցել վերոնշյալ խարդախությունների հարցում։
Կարագի և «Ար-Բե» ընկերության հետ կապված այս դեպքը տանում է ավելի մեծ ու ավելի խայտառակ բացահայտման։ Պարզվում է, որ ռուսական ռազմաբազայում տենդերների մեկ կամ երկու կեղծված դեպքեր չեն, որ առկա են։ Համենայն դեպս սննդամթերքի մատակարարման ոլորտում նման դեպքերը սովորական բնույթ են կրում՝ ընդ որում եռակի ու քառակի բարձրացված գներով ներկայացնում ու յուրացնում հավելյալ գումարը։ Մասնավորապես հայտնի են փաստեր, երբ նմանատիպ մութ գործարքներ են կատարվել նաև պահածոյացված մսի (тушенка) տենդերների հաղթողներին որոշելու գործընթացում:
Այս մասին ռուսական մամուլում ևս ահազանգ է հնչել։ Անբարոյական խայտառակություն կարելի է որակել այսպիսի դեպքերը, երբ գեներալը, փոխանակ զբաղվի իր բուն գործառույթներով և կատարի իր պատրականությունները, զբաղվում է նման մախինացիոն մութ գործերով։ Սա լուրջ հետաքննություն պահանջող ու բազմաթիվ կնճռոտ ենթաշերտեր ունեցող պատմություն է, որի մեղավորները պետք է պատժվեն, իսկ գլխավոր «դերակատարները»՝ նվազագույնը հեռացվեն զբաղեցված պաշտոնից ու զրկվեն կոչումից։

Загрузка...