Օսկար-2018: «Լավագույն ֆիլմ»՝«Ջրի ձեւը»

204

Լոս Անջելեսում տեղի է ունենում «Օսկար» կինոմրցանակի պարգեւատրման 90-րդ արարողությունը: Արարողությունը, ինչպես նաեւ անցյալ տարի, վարում է Ջիմի Քիմմելը: Ինչպես միշտ, այն անցկացնելու համար ընտրվել է Dolby Theater-ը:

Ի դեպ, արարողությունը, որը սովորաբար տեղի է ունենում փետրվարին, այս անգամ անցկացվում է մարտի սկզբին, քանի որ փետրվարին աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային Օլիմպիադային:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է՝ «Ջրի ձեւը»:

Գլխավոր արձանիկի համար պայքարում էին՝

«Անվանիր ինձ քո անունով»

«Մութ ժամանակներ»

«Դյունկերկ»

«Հեռու գնա»

«Լեդի Բյորդ»

«Անտեսանելի թել»

«Գաղտնի դոսյե»

«Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»:

«Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթեց՝ Հարի Օլդմանը («Մութ ժամանակներ»):

Նրա մրցակիցներն էին՝

Տիմոտի Շալամեն՝ «Անվանիր ինձ քո անունով»

Դենիել Կալույան՝ «Հեռու գնա»

Դենզել Վաշինգթոնը՝ «Ռոման Իսրայել, Esq.»

Դենիել Դեյ Լյուիսը՝ «Անտեսանելի թել»:

«Լավագույն կանացի դերակատարում» անվականարգում հաղթեց Ֆրենսիս ՄակԴորմանդը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»):

«Օսկարի» համար պայքարում էին՝

Սալի Հոքինսը՝ «Ջրի ձեւը»

Մարգո Ռոբինը՝ «Տոնյան ընդդեմ բոլորի»

Սիրշա Ռոնանը՝ «Լեդի Բյորդ»

Մերիլ Սթրիփը՝ «Գաղտնի դոսյե»:

 

 

Загрузка...