ՉԺՀ-ն միլիարդատերերի թվով դարձել է աշխարհի առաջատարը. Hurun

132

Չինաստանում միլիարդատերերի թիվը, Hurun հանդեսի («Ֆորբս»-ի չինական նամանօրինակը) վարկածով, 2017 թվականին աճել է 35 տոկոսով՝ հասնելով 819-ի:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց Hurun Global Rich List 2018 վարկանիշը հրապարակվել է օրերս։ Հանդեսը նշում է, որ Չինաստանի ամենամեծ թվով միլիարդատերերն զբաղված են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անշարժ գույքը, արտադրությունը եւ հեռահաղորդակցությունները:

Ամենից շատ չինացի միլիարդատերեր են ապրում Պեկինում: Ամենահարուստ չինացին Tencent հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Մա Հուատենն է. նրա կարողությունը գնահատվում է 47 մլրդ դոլար: Ընդհանուր վարկանիշում, որը ներառում է հարյուր դիրք, ձեռնարկատերն զբաղեցրել է 15-րդ տեղը:

Այս տարի ցուցակը գլխավորելէ Amazon ամերիկյան ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 123 մլրդ դոլար գնահատվող զուտ հարստությամբ: ԱՄՆ-ը երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում ամենահարուստ մարդկանց թվով, այնտեղ ապրում է 571 միլիարդատեր: Hurun Global Rich-ը վարկանիշը հրապարակում է 2012 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Загрузка...