Դավիթաշենում 79-ամյա կնոջը գտել են կախված. նա թողել էր երկտող

334

Այսօր՝ մարտի 5-ին, ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում կնոջ դի կա կախված։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում՝ խաղողի թարմայից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 79-ամյա Հասմիկ Դ.-ի դին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև նամակ, որտեղ Հասմիկ Դ.-ն գրել է. «Խնդրում եմ, ինձ ներեք իմ արարքի համար, էլ չեմ կարող դիմանալ, քանի որ ամուսինս ամիսներ առաջ է մահացել»։ Կայքի տեղեկություններով՝ նրա դին հայտնաբերել են տղան ու աղջիկը և այդ մասին ահազանգել իրավապահներին։ Փաստի առթիվ ավագ քննիչ Գ. Սիմոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Загрузка...