Տենդերի կեղծման գործում ներգրավված են եղել անձինք նաև Հայաստանից

185

Անցած շաբաթ մամուլում շատ խոսվեց այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի ռուսական в/ч 2089 զորամասի կողմից հայտարարված տենդերի և դրա կեղծված արդյունքների հրապարակումով։
Լուրը տարածում գտավ նաև ռուսական մամուլում, որտեղ բացահայտ կերպով ասվում էր, որ կեղծարարության իրականացմանը օժանդակել է ռուսական ռազմաբազայի՝ այսպես ասած «ներսի մարդ», և շրջանառվում էր ոչ ավել ոչ պակաս հրամանատար գենարալ Անատոլի Միխեևի անունը։ Աղմուկն ու փաստարկները
այնքան լուրջ էին, որ խարդախության կազմակերպիչները պատժից խուսափելու համար անմիջապես քայլեր ձեռնարկվեցին և կասեցրեցին հայտարարված տենդերը՝ չեղարկելով հաղթողին։
Սա անշուշտ պատասխանատվությունից խուսափելու ամենահշետ ձևն էր, ու բարձրացրած աղմուկը լռեցնելու ամենաօպտիմալ փորձը։Բայց միթե՞ կարելի է նման լուրջ հանցանքի դիմաց, բավարարվել միայն հաղթողին չեղարկելով, երբ որոշ պաշտոնյաների ու կազմակերպությունների մեջ փոխշահավետ գործարքներ են կնքվել և այս գործընթացը վստահաբար կարելի ասել, որ ունեցել է անցյալ և եթե վերջնական լուծում չտրվի, ապա կունենա նաև շարունակություն։
Հիշեցնենք, որ խոսքը շուրջ 100 միլիոն դրամ գերածախսի մասին էր։Եվ ըստ շրջանառվող լուրերի այս ամենում իր գործուն մասնակցությունն էր ունեցել ռուսական զորքերի հրամանատար Անատոլի Միխեևը, իսկ եթե այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, ապա առաջինը հենց ռուս գեներալը պետք է շահագրգռված լինի տվյալ պատմության մինչև վերջ բացահայտման և մեղավոր անձնանց պատժման համար։Ըստ լավատեղյակ աղբյուրների տենդերի հաղթողին որոշելու գործընթացը կեղծելու հարցում ներգրավված են եղել անձինք նաև հայաստանյան կողմից, որոնց անունները առաջիկայում ևս հայտնի կդառնան։
Իրականում հայ-բելոռուսական «Ար-Բե» ընկերություն և կարագի տենդերի մասին վերոնշյալ դեպքը այն ամենի մի փոքր մասն է, ինչ տեղի է ունենում սննդի մատակարարման ու առհարարակ տենդերների հաղթողների որոշման գործընթացում։ Այս դեպքի հետևում բազմաթիվ նմանատիպ պատմություններ են թաքնված, և Հայաստանում ռուսական սահմանապահ զորամասում շատերն արդեն «պրոֆի» են այսպիսի գործարքների իրականացման հարցերում։ Ինչը կարելի է որակել որպես չարիք ու վատթարագույն օրինակ բոլոր գրպանողների համար։ Հետևաբար մի քանի արգելքով կամ չեղարկումով չարիքի դեմն առնելն ուղղակի ծիծաղելի է, պետք է այն արմատախիլ անել՝ մեղավորներին պատժելով օրենքի ողջ խստությամբ։

Загрузка...