Մխիթարյանի փոխանցումից հետո Օբամեյանգի գոլը «Արսենալում» լավագույնն է փետրվարին

240

Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է Լոնդոնի «Արսենալի»՝ փետրվար ամսվա լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ակումբի կայքը։

Քվեարկության արդյունքում հաղթել է Օբամեյանգի՝ «Էվերտոնի» դեմ տնային խաղում (5։1) գոլը, որը նա խփել էր Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։ Այդ գոլը ստացել է ձայների 57 տոկոսը եւ շրջանցել Աարոն Ռեմզիի ու Մեսութ Օզիլի խփած գոլերին։

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի նախորդ 3 խաղերում «Արսենալը» պարտություն է կրել եւ 29-րդ տուրից հետո 45 միավորով 6-րդ տեղում է։

Загрузка...