Ռուսական Էստրադայի աստղերը ձայնագրել են Putin Team շարժման օրհներգը

223

Ռուսական շոու բիզնեսի աստղերը ձայնագրել են Putin Team շարժման
օրհներգը, որն ստացել Է «Ուղեցույց աստղ» անվանումը, ինչպես նաեւ նկարահանել են տեսահոլովակ: Երգը, որի պրոդյուսերը դարձել Է Իգոր Մատվիենկոն, կատարել են DJ Smash-ը (Անդրեյ Շիրման), Տիմատին, Գրիգորի Լեպսը, Պոլինա Գագարինան, Նյուշան, Դիմա Բիլանը, Վիկտորյա Դայնեկոն, Ալեքսանդր Պանայոտովը եւ «Ա-Ստուդիոն»:

«Սա մի երգ Է, որում ասվում Է, որ մենք պետք Է միասին լինենք, քանի որ միասին մենք կարող ենք հասնել ավելիին»,-պատմել Է օրհներգի գաղափարական ոգեշնչողը՝ Իգոր Մատվիենկոն: Տեսահոլովակի նկարահանումներին նաեւ մասնակցել են հեռուստահաղորդավարուհի Յուլյա Բարանովսկայան, շոումեն Միխայիլ Գալուստյանը, օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Նեմովը եւ երաժշտական պրոդյուսեր ChinKong-ը
(Վլադիմիր Չինյաեւ):

Загрузка...