McDonald’s-ը մարտի 8-ի կապակցությամբ առաջին անգամ փոխել է իր տարբերանշանը

164

McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը պատմության մեջ առաջին անգամ փոխել է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ փոխել է իր տարբերանշանը: Ընկերությունը շրջել է M տառը, որպեսզի ստացվի W (women՝ կանայք), հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Չորեքշաբթի օրը՝ մարտի 7-ին, տարբերանշանը շրջել էին միայն Կալիֆորնիայի մեկ ռեստորանում: Հինգշաբթի M-ը W-ի փոխարեն հայտնվել էր ցանցի կայքում եւ բջջային հավելվածներում: Բացի այդ, եւս հարյուր հաստատությունում աշխատողները շրջված տարբերանշանով աշխատանքային հագուստներ կկրեն:

McDonald’s-ի ղեկավարության անդամ Վենդի Լյուիսի խոսքով՝ այսպիսի որոշում կայացվել է «աշխարհի բոլոր կանանց արտակարգ նվաճումների պատվին»: Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան ռեստորանների տաս մենեջերներից վեցը կանայք են:

 

Загрузка...