Առողջապահության նախարարությունը լրացուցիչ թեժ գիծ է բացել դեղատոմսերի վերաբերյալ հարցերի համար

200

Դեղատոմս դուրս գրելու եւ դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում  գործում է հավելյալ «Թեժ գիծ» հեռախոսահամար` 060 80 80 03, ներքին 4: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Միաժամանակ ՀՀ ԱՆ տեղեկացնում է, որ նախարարության պաշտոնական կայքում բացվել է նոր դարան` «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր», որտեղ կարող եք բարձրաձայնել  խնդիրների մասին եւ թողնել Ձեր առաջարկները:

Загрузка...