Պուտինը պատմել է՝ ինչպես է G20-ի ընթրիքի ժամանակ «գլուխ գովացել» Մելանյա Թրամփի մոտ

196

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հերքել է տեղեկությունը, թե 2017թ. Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ընթրիքի ժամանակ փորձել է հօգուտ ռուսների «հավաքագրել» իր կողքին նստած Մելանյա Թրամփին:

«Ո՛չ, ես շատ երկար ժամանակ նման բան չեմ արել՝ չնայած, որ սիրում էի դա անել: Տարիներ շարունակ դա իմ գործն էր»,- ժպիտով ասել է Պուտինը՝ վերհիշելով Պետանվտանգության կոմիտեում արտաքին հետախուզության բաժնում աշխատած տարիները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Պուտինը մանրամասնել է, որ ԱՄՆ առաջին տիկնոջ ու Իտալիայի վարչապետի կնոջ՝ Էմանուելա Մաուրոյի հետ կարճատև զրույցի ընթացքում «գլուխ է գովացել» իր ձկնորսական հմտությունների մասին, ինչպես նաև գովել է Կամչատկայի գեղեցիկ բնությունը, այնտեղի արջերին ու սիբիրյան վագրերին:

 «Նման դեպքերում՝ ինչպես ընդունված է, սկսեցի գլուխ գովել բռնածս ձկների չափի մասին: Ինչպե՞ս կարող է մեկը խոսել ձկնորսության մասին ու գոնե մի քիչ գլուխ չգովել»,- շարունակել է Պուտինը:

 

Картинки по запросу putin melania trump

Загрузка...