Էկրաններին է Միքայել Արամյանի ու Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «ԱրմենИЯ» ֆիլմը

386

Սուտ, դավաճանություն մտերիմ ընկերոջ կողմից, սեր: Այս երեւույթներն ընկած են ռեժիսոր Մաքսիմ Հայրապետովի «ԱրմենИЯ» ֆիլմի սյուժեի հիմքում: Այն մեծ էկրանների է այսօրվանից՝ մարտի 8-ից: Պրեմիերան կանացել է երեկ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում: Հեղինակները ցանկացել են կատակերգություն ստեղծել, սակայն ի վերջո դրամա է ստացվել:

«Մտածում էինք, որ կատակերգություն կստացվի, սակայն կատակերգության չձգեց»,- ասաց պրոդյուսեր Նադեժդա Պետրովան փակ ցուցադրությունից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատմությունը հորինված է: Ֆիլմը պատմում է մանկության ընկերների մասին: Նրանցից 2-ի՝ Արմենի (Միքայել Արամյան) ու Լեւոնի (Սոս Ջանիբեկյան) շուրջ ծավալվում են հիմնական իրադարձությունները: Պատանի հասակում մի անգամ նրանք Լեւոնի սիրելի աղջկան՝ պարուհի Անուշին, քաղաքում մեքենայով զբոսաքի տանելու համար առանց հարցնելու վերցնում են Արմենի հորեղբոր մեքենան: Այն վարում է Լեւոնը, մարդ է գցում մեքենայի տակ, ու վերջինս մահանում է:

Լեւոնի մեծահարուստ, քրեական աշխարհի հետ կապեր ունեցող հայրը որդուն ստիպում է մեղքը գցել ընկերոջ վրա՝ վստահեցնելով, թե նրան կհանի բանտից: Լեւոնն այդպես էլ անում է: Սակայն հետագայում կորցնում է ընկերոջն ու սիրելի աղջկան, քանի որ իրեն ուղարկում են արտերկիր, իսկ ավտոարշավորդ դառնալու երազանք ունեցող Արմենն ընկերոջ փոխարեն 5 տարի կրում է պատիժը:

Տարիներ անց Լեւոնն ԱՄՆ-ում դառնում է հաջողակ գործարար, Անուշը՝ աշխարհահռչակ պարուհի, նրանց ընկերներից մյուսը թեեւ պարտքերով, բայց բացում է իր երազած ռեստորանը, իսկ Արմենը… դառնում է տաքսիստ:

16 տարի անց Լեւոնն Անուշին վերադարձնելու նպատակով գալիս է Երեւան: Պարզում է, որ Արմենն արշավորդ չի դարձել, ինչպես իր հայր իրեն ասել էր: Կարողանում է հայցել ընկերոջ ներողամտությունը, ամուսնանում է Անուշի հետ: Արմենն էլ դառնում է հաջողակ ավտոարշավորդ:

Դրաման նկարահանվել է Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հունաստանում: Բացի Միաքյել Արամյանից ու Սոս Ջանիբեկյանից՝ դերերում են Հովհաննես Ազոյանը, Արսեն Գրիգորյանը, Սամվել Թոփալյանը, Կարինա Գոնդագսազյանը, Սաթիկ Հախնազարյանը, Ստելլա Տեր-Հակոբյանը, «Եվրատեսիլ 2017»-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալման եւ ուրիշներ:

Նախատեսվում է ֆիլմը ներկայացնել փառատոններում: Հեղինակների համար առաջնահերթությունը Կաննի կինոթառատոնն է: Նրանք ցանկանում են աշխատանքն էկրաններ բարձրացնել նաեւ արտերկրում: Նախնական նախատեսում են ցուցադրել Ռուսաստանում եւ Ֆրանսիայում:

Загрузка...