Կարո Փայլանը պահանջել է ազատ արձակել կալանված թուրք լրագրողներին

100

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը միացել է քաղաքական հայացքների համար կալանված թուրք լրագրողներին ազատ արձակելու պահանջին։

Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Այսօր Ահմեդ Շըքին, Մուրադ Սաբունջուին, Աքըն Աթալային բաց թողեք։  Վերջ տվեք խայտառակությանը։ Լրագրությունը հանցանք չէ։

Նշենք, որ Կարո Փայլանը մասնակցել է Cumhuriyet պարբերականի կալանված լրագրողների ազատ արձակման համար կազմակերպված բողոքի ակցիային։

Загрузка...