Պուտինը կարծում է, որ կարևոր է ուժի կիրառումը, սակայն ոչ բղավելով կամ բռունցքը սեղանին հարվածելով

98

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ կարևոր է ուժի կիրառումը, սակայն ոչ բղավելով կամ բռունցքը սեղանին հարվածելով։

Այդ մասին նա ասել է ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով աշխարհում ռազմական ուժի ցուցադրման մասին հարցին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Կարևոր չէ ցուցադրել ուժը, կարևոր է կիրառել այն։ Ուժը դա բարձր գոռալն ու բռունցքներով հարվածելը չէ»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինը նույն հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարբերաբար միջամտում է Ռուսաստանում կազմակերպվող ընտրություններին։ Նա նաև հերքել է այն պնդումները, թե ՌԴ-ն որևէ կերպ միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին:

ՌԴ նախագահը նաև ռուս-ամերիկյան վատ հարաբերությունների համար մեղադրել է հենց ԱՄՆ-ին։
Загрузка...