ԵՊՀ ռեկտորի նոր հանձնարարականը. ի՞նչ է սպասվում դասախոսներին

209

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հանձնարարել է ներկայացնել 70 տարեկանը լրացած եւ դրանից բարձր տարիքի դասախոսների ցանկը: Դժվար չէ կռահել, թե ինչի համար կարող է սա արվել. նա ցանկանում է ազատվել տարեց աշխատակիցներից: Այնուամենայնիվ, մեկնաբանություն ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԵՊՀ ռեկտորի խոսնակ, լրատվական ծառայության ղեկավար Գեւորգ Էմին-Տերյանին, որն էլ ասաց.

«Դա անհեթեթ տեղեկություն է: Նման բան չկա: «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը ետ է կանչվել: Իսկ դա վերաբերում էր միայն վարչական աշխատողներին»: Նշենք, որ այս տարվա փետրվարին ԱԺ-ում գտնվող «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը հարուցել էր ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը, քանի որ դրա ընդունման դեպքում 70 տարին լրացած անձանց գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելը սահմանափակվելու էր:

Загрузка...