Ինչպիսի՞ն է լինելու Հաց բերող Արթուր Սարգսյանի հուշարձանը

335

Ճարտարապետների միությունում այսօր՝ մարտի 12–ին ներկայացվել է  Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հուշարձանի նախագիծը։ Այն մինչեւ մարտի 17–ը քննարկվելու է, ինչի արդյունքում վերջնականապես կորոշվի, թե ինչ տեսք կունենա։  Հուշարձանը նախագծել են ճարտարապետներ Անահիտ Թարխանյանը եւ Արմինե Ղազարյանը։

Անահիտ Թարխանյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ մեծ ակնկալիք ունի, որ քաղաքապետարանը կհամաձայնի այն տեղադրել։ Այն նախատեսել են տեղադրել Մաշտոցի պուրակում։Հուշարձանը սյուների ամբողջություն է, որոնց  վերին հատվածը ապակի է։ Անահիտ Թարխանյանի մեկնաբանմամբ՝  այդ  ապակու հատվածը խորհրդանշում է այն չարն ու դաժանությունը, որը Արթուր Սարգսյանի հոգով անցնում է եւ վերածվում լույսի բարության։

«Արթուր Սարգսյանն էնպիսի մարդ էր, որ իր մեջով անցկացնում էր չարն ու դաժանը ու դարձնում էր բարություն։ Այս գաղափարի մեջ դուք տեսնում եք սյուները, որը Արթուրի բնավորության տարբեր գծերն են, իր մեջով անցկացնում է ցավը դաժանությունը եւ  հետ է վերադարձնում մարդկանց  բարության տեսքով, որը արտահայտված է սյուների գագաթին՝ ապակու տեսքով։  Արթուրին տեսնում եմ մի մարդու, որի մեջ ամփոփված է ժողովրդի զոհաբերությունը»,–մեկնաբանել է Անահիտ Թարխանյանը։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի թույլտվությանը, Անահիտ Թարխանյանը միայն  դրական պատասխան է ակնկալում։  « Միայն լավն ենք սպասում եւ սպասում ենք, որ հնարավորություն կլինի, եթե ոչ այսօր, ապա մեկ–երկու, տասը տարի հետո  իրականացնել այդ գաղափարը։ Եթե կամք ունենանք ցանկացած հարցում կկարողանանք հաջողության հասնել»։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին, երբ «Սասնա ծռերը» զինված գրավել էին ոստիկանության ՊՊԾ գունդը, Արթուր Սարգսյան օրեր անց, վաղ առավոտյան ճեղքել էր ոստիկանական պատը եւ իր մեքենայով հաց հասցրել Սասնա ծռերին։ Արթուր Սարգսյանը, որն ուներ մի շարք առողջական խնդիրներ,  եւս ազատազրկել էր։ Անազատության մեջ առողջական վիճակն ավելի վատթարացավ, հասարակական ճնշման ներքո նա ազատ արձակվեց, սակայն օրեր անց վախճանվեց։

Загрузка...