ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ

93

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձանագրություն է ստորագրել, որով դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները:

Արձանագրության մեջ մասնավորապես նշված է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները»:

Загрузка...