Թուրքիան Իրաքի հետ համատեղ գործողություն կսկսի Մոսուլում քուրդ զինյալների դեմ

152

Թուրքիան պատրաստվում է Իրաքի հետ համատեղ ռազմական գործողություն սկսել Մոսուլում դիրքավորված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության զինյալների դեմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Թեման քննարկվել է Իրաքի վարչապետ Հայդար Իբադիի հետ։ Ըստ Չավուշօղլուի՝ ռազմական օպերացիան ամենայն հավանականությամբ կսկսվի ապրիլին, Իրաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություննից հետո, փոխանցում է Haberler-ը։

Թուրքական կողմի այս հայտարարությունից հետո Մոսուլի նահանգային խորհուրդը 10 օր ժամանակ է տվել PKK-ին՝ Մոսուլ նահանգի Սինջար շրջանը լքելու համար։  PKK-ի զինյալները Իրաքի Մոսուլ նահանգի Սինջար շրջան էին մտել այն բանից հետո, երբ 2014թ․ օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման ուժերը հարձակվել էին տեղի եզդիների վրա։

2017թ․ հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարության կազմակերպված ռազմագործողության արդյունքում Սինջարն անցել էր կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Սակայն քրդական որոշ զինված ուժեր դեռ մինչ օրս մնացել են Սինջարում։

Загрузка...