Երեկ Տավուշում, ճամփեզրին հայտնաբերված տղամարդուն կամ սպանել են, կամ վրաերթի ենթարկել

186

Ոստիկաննները պարզել են երեկ Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտնվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նա Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Զաքար Գրիգորյանն էր, ով Հայաստան էր վերադարձել մահանալուց 2 օր առաջ։

Իրավապահները նրա մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. կամ նա վրաերթի է ենթարկվել կամ սպանվել է, քանի որ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմի վրա կային վնասվածքներ և կոտրվածքներ։

Նշենք, որ դին հայտնաբերվել էր երեկ՝ մարտի 12-ին,  Տավուշի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բագրատաշենի մաքսակետի հարևանությամբ գտվող «Вкусные блюда» ռեստորանային համալիրի մոտ՝ ճամփեզրին, տղամարդու դի կա։

Փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում

Загрузка...