Ճապոնիայում նվազեցրել են չափահասության տարիքային շեմը

115

Ճապոնիայի կառավարությունը երեքշաբթի օրը հաստատել է չափահասության տարիքային շեմի՝ 20-ից մինչեւ 18 տարեկան նվազեցման մասին օրենքը: Ակնկալվում է, որ այս նորմն ուժի մեջ կմտնի 2022 թվականի ապրիլից եւ մասնավերապես թույլ կտա երիտասարդ ճապոնացիներին ավելի վաղ ամուսնանալ եւ իրենց անունով վարկեր վերցնել՝ առանց ծնողների կողմից նախնական հավանության եւ երաշխավորության, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նոր օրենքի ընդունման կապակցությամբ համապատասխան փոփոխություններ կկատարվեն երկրի քաղաքացիական օրենսգրքում, ընդ որում,  XIX դարի վերջից սկսած՝ առաջին անգամ, երբ այն սկսել է գործել Ճապոնիայում: Չնայած փոփոխություններին՝ 18-19 տարեկանների համար նախկինի պես կարգելվի ծխելը, ալկոհոլ օգտագործելը եւ մոլեխաղեր խաղալը:

Ներկայումս Ճապոնիայում անչափահասները կարող են ամուսնանալ միայն իրենց ծնողների համաձայնության դեպքում. Տղաների դեպքում՝ 18 տարեկանից, աղջիկների դեպքում՝ 16 տարեկանից: Կառավարությունը որոշել է հավասարեցնել ամուսնանալու համար թույլատրելի տարիքը երկու սեռերի համար, քանի որ եզրահանգման է եկել, որ մինչ այժմ գոյություն ունեցող խտրական կանոնը որեւէ ռացիոնալ հիմք չուներ, իսկ 16-17 տարեկանում ծնողների թույլտվությամբ ամուսնացող աղջիկների թիվը զրոյացել է:

 

Загрузка...