Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ կանայք`ըստ Forbes-ի

165

Forbes- ը կազմել է աշխարհի ամենահարուստ կանանց հերթական ցանկը: 2018 թվականին նրանց ընդհանուր կարողությունը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը:

2018-ի ամենահարուստ կանանց ցանկում ներառվել է գեղեցիկ սեռի 256 ներկայացուցիչ, մինչդեռ 2017-ին նրանց թիվը 227-ն էր: Ըստ ցանկի`գործարար կանանց ընդհանուր եկամուտը մեկ տարվա ընթացքում ավելացել է 20% -ով, հաղորդում է News UA-ն:

2018 թվականին փոխարինվել է նաև վարկանիշի բազմամյա առաջատարը: Տասնամյակներ շարունակ այն գլխավորում էր L’Oreal- ի հիմնադիր Լիլիան Բետանկուրը: Սակայն 2017 թ. սեպտեմբերին վերջինս մահացավ 95 տարեկան հասակում: Նրա կարողությունը ժառանգեց դուստրը`Ֆրանսուա Բետանկուրտ-Մեյերը, ով այս տարի երկրորդ հորիզոնականում է:

Առաջին անգամ ամենահարուստ կին տիտղոսին է արժանացել Walmart-ի հիմնադիր Ալիս Ուոլթոնի դուստրը:

Загрузка...