Ամերիկացին մոր խորհրդին հետևելու շնորհիվ վիճակախաղով 100.000 դոլար է շահել

80

Վաշինգտոնում բնակվող Բրենդոն Փրին պատմել է՝ ինչպես է մոր խորհրդին հետևելու շնորհիվ վիճակախաղով 100.000 դոլար շահել:

Ինչպես նշում է upi.com կայքը, Փրին մորը տեսնելու նպատակով մեկնել է Վիրջինիա նահանգ, որտեղ ծնողը նրան խորհուրդ է տվել Virginia Lottery Cash 5 վիճակախաղում բախտը փորձել: Մայրը տղային ասել է, որ ճիշտ կվարվեր, եթե տոմսի համարներն ընտրելիս առաջնորդվեր ընտանիքի անդամների ծննդյան օրերով:

Փրին հետևել է մոր խորհրդին՝ ընտրելով 11-22-25-26-28 թվային կոմբինացիան: Արդյունքում նա շահել է 100.000 դոլար:

«Առաջին բանը, որ արեցի՝ մորս զանգահարելն էր: Նա սկսեց բղավել»,-պատմել է հաղթողը:

Մինչդեռ մայրը հույս է հայտնել, որ որդին շահած գումարով կկիսվի իր հետ, քանի որ արժեքավոր խորհուրդ տվողն ինքն էր:

Загрузка...